Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Արմեն Ամիրյանը կուսակցական չի դառնա

Արմեն Ամիրյանը կուսակցական չի դառնա
29.10.2016 | 19:45

«Որևէ կերպ ինձ չեք տեսնի ՀՀԿ-ի շարքերում, որովհետև, իմ խորին համոզմամբ, մշակույթի նախարարը պետք է լինի անկուսակցական: Դեռ խորհրդային տարիներին ինձ միշտ առաջարկ է եղել դառնալ կոմունիստ, ապա՝ դառնալ այն կուսակցությունների անդամ, որ իշխել են, բայց ես շարունակում եմ մնալ իմ ժողովրդի ծառան»՝ լրագրողների հետ զրույցում ասել է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝ անդրադառնալով հարցին, թե պատրաստվում է դառնալ կուսակցական:

Դիտվել է՝ 2115

Մեկնաբանություններ