Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Վարչապետն ԱԺ հանձնաժողովներին է ներկայացնում 2017-ի պետբյուջեի նախագիծը

Վարչապետն ԱԺ հանձնաժողովներին է ներկայացնում 2017-ի պետբյուջեի նախագիծը
31.10.2016 | 15:32

Վարչապետ Կարեն Կարապետյանն ԱԺ հանձնաժողովներին է ներկայացնում 2017-ի պետական բյուջեի նախագիծը։ Վարչապետի խոսքով՝ 2017-ին կառավարությունը ծրագրում է ապահովել ՀՆԱ-ի 3,2 տոկոս աճ։ «Հաշվի առնելով տնտեսական միջավայրը՝ մեզնից բավականին ջանքեր կպահանջվեն նշված ցուցանիշին հասնելու համար, սակայն մենք ամեն ինչ կանենք այդ ցուցանիշն ապահովելու համար: Հարկաբյուջետային քաղաքականության իրականացումը պետք է լինի թափանցիկ և հրապարակային, հասկանալի՝ յուրաքանչյուր հարկատուի և հասարակության անդամի համար»,- ասաց վարչապետը՝ շարունակելով.

«Մեր մոտեցումը հստակ է՝ հարկատուների կողմից վճարված բյուջետային եկամուտները պետք է օգտագործվեն հնարավորինս խնայողաբար և նպատակային, իսկ արդյունքները՝ տեսանելի հանրության համար»։ Վարչապետի խոսքով՝ վերջին երկու տարիներին Հայաստանի տնտեսությունը բնութագրվել է արտաքին աշխարհից ներթափանցող բացասական ցնցումներով՝ պայմանավորված Ռուսաստանում տնտեսական անկմամբ և պղնձի համաշխարհային գների էական նվազմամբ: «Այս իրավիճակում տնտեսական աճ և կայունություն ապահովելու նպատակով հարկաբյուջետային քաղաքականությունը եղել է հակացիկլիկ, որի դեպքում անխուսափելի է եղել պետական պարտքի բարձրացումը: 2017 թվականին կառավարությունը իրականացնելու է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ աճի ապահովման նախադրյալ հանդիսացող մակրոտնտեսական կայունության ապահովման համար»,- ասաց վարչապետը՝ նշելով.

«Սակայն, քանի որ «Պետական պարտքի մասին» օրենքով մենք գործում ենք սահմանափակումների ներքո, 2017 թվականի բյուջեն ներառելու է նվազող դեֆիցիտի միջոցով պարտքի կայունացման մոտեցումը»:

Դիտվել է՝ 767

Մեկնաբանություններ