Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Վանաձորի ավագանու արտահերթ նիստը չկայացավ

Վանաձորի ավագանու արտահերթ նիստը չկայացավ
05.11.2016 | 14:35

Այսօր նախատեսված էր Վանաձորի ավագանու արտահերթ նիստ։ Օրակարգում ընդգրկված էր 6 հարց՝ այդ թվում Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի կանոնադրությունը ընդունելու հարցը։ Նիստը չկայացավ: ՀՀԿ-ն և նրա կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն միասին ունեն 15 մանդատ, իսկ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան»-ը, ԲՀԿ-ն և «Հայկական վերածնունդը» միասին ունեին 18 մանդատ և քվորում չապահովելու պատճառով նիստը չկայացավ։

Երեք կուսակցությունները որոշել են բոյկոտել ավագանու նիստը՝ մինչև կբացահայտվեն հոկտեմբերի 8-ին Վանաձորում ստորագրված ԲՀԿ, «Հայկական վերածնունդ» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների համագործակցության հուշագրի պայմանավորվածությունը դրժած անձինք։

Դիտվել է՝ 1286

Մեկնաբանություններ