Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Կարեն Կարապետյան. 6 ամիս հետո կայանալիք ընտրությունները իմ կառավարությանը չափազանց խանգարում են

Կարեն Կարապետյան. 6 ամիս հետո կայանալիք ընտրությունները իմ կառավարությանը չափազանց խանգարում են
06.11.2016 | 14:43

Կհայտարարեմ, եթե նման որոշում կայացնեմ. պատմական Արցախի Տիգրանակերտ բերդ-ամրոցում մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ի պատասխան հարցի, թե հաստատում է տեղեկությունը, որ պատրաստվում է անդամակցել ՀՀԿ-ին: «Եթե նման որոշում կայացնեմ, նաև մոտիվացիան կհայտարարեմ»,- ասաց նա: Հարցին, թե նրա քայլերը՝ գազի սակագնի նվազեցում և այլն, նախընտրական չեն, և եթե արվելու էր, ինչու ավելի շուտ չէր արվում, վարչապետն ասաց, թե չի արվել, հիմա արվում է: «Իսկ ի՞նչ մոտիվացիա են ասում՝ նախընտրական է, պոպուլիստական է... նախ՝ նախընտրական չէ, ես այսօր ստանձնել եմ վարչապետի պարտականությունները և իմ առաջին նպատակային ֆունկցիան տնտեսության մեջ ակտիվություն մտցնելն է, եթե որևիցե մեկն ուզում է մեկնաբանի, թե նախընտրական է, թող մեկնաբանի: Եթե նույնիսկ նախընտրական է, լա՞վ է, թե վա՞տ է»,- հարցրեց նա:

Ըստ նրա՝ բոլորն են տեսնում, որ տնտեսությունը պասիվ է։ ՈՒստի քայլ պետք է անել, որ տնտեսությունն աշխուժանա, արդար միջավայր ստեղծվի: «Հիմա եթե ընտրություն չլիներ, պատկերացնենք այս շանսը կա, անեի՞նք, թե՞ չանեինք»,- ասաց նա և նշեց, որ իրականում վեց ամիս հետո կայանալիք ընտրությունները իր կառավարությանը չափազանց խանգարում են: Վարչապետի խոսքով՝ նախընտրական ժամանակահատվածը ոչ մի երկրում ակտիվ չէ: «Սպասողական իրավիճակ է լինում՝ բիզնեսն է սպասում, հասարակությունն է սպասում: Ասել եմ, որ չափազանց կարևոր է հասարակության հետ հետադարձ կապ ունենանք, որ հասարակությունը մեզ հավատա, որովհետև մենք առանց աշխատող, գործարար, քաղաքացիական մտածողություն ունեցող մարդու երկրում բան չենք կարող փոխել»,- ասաց նա և նշեց, որ առաջիկա 6 ամիսը պասիվ է լինելու: «Այո, սպասում եմ պասիվ, ուզո՞ւմ եմ լինի ակտիվ, այո, չափազանց շատ եմ ուզում»,- ասաց նա: Դիտարկմանը, թե դա նշանակում է, որ սա վեցամսյա կառավարություն չի լինի և ավելի հեռակա են ծրագրերը, պատասխանեց. «Օրինակ՝ եթե ես ասեմ, որ եկել եմ վեց ամսով` դուք ինձ կհարգե՞ք»:

Հարցին, թե առաջիկա ընտրություններից հետո իրեն որ պաշտոնում է տեսնում, Կարեն Կարապետյանը պատասխանեց, թե ինքը մաքսիմալ անկեղծ է. «Համենայն դեպս, երբևիցե սուտ չեմ ասում իմ պաշտոնի վերաբերյալ: Ես երազե՞լ եմ ՀՀ վարչապետ լինել, ոչ, ասել եմ, հիմա ցանկություն ունեմ օգտակար լինել, այո, անհանգի՞ստ եմ մեր վաղվա օրվա համար, ինչպես ազգի մեծ մասը, այո, հիմա ժամանակը ցույց կտա, էֆեկտիվ կլինե՞նք, թե՞ չէ: Նախապես ասել, թե ինչ պաշտոնում եմ տեսնում, առնվազն կոռեկտ չէ»։

Դիտվել է՝ 2351

Մեկնաբանություններ