ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Վիգեն Սարգսյան. ՈՒնեմ բարդույթ, որ չեմ ծառայել զորքերում

Վիգեն Սարգսյան. ՈՒնեմ բարդույթ, որ չեմ ծառայել զորքերում
16.11.2016 | 15:42

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն անարդար է համարում իր բանակում չծառայելու մասին հարցադրումը, քանի որ «սխալ է տարբերություն դնել ժամկետային շարքային ծառայության և միանգամից սպայական ծառայություն անցնելու միջև»:

Լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ նա ընդգծել է, որ երեք տարի եղել է սպայական ծառայության մեջ և եղել է այնտեղ, որտեղ որոշել է իր ղեկավարությունը, սակայն բարդույթ ունի, որ չի ծառայել զորքերում: «Այո, ես ունեմ բարդույթ, որ չեմ ծառայել զորքերում»,- ասաց նախարարը:

Դիտվել է՝ 1848

Մեկնաբանություններ