«Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին պետք է վերահսկվեր ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից, սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է։ Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել լծակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այդ խաղաքարտի կորուստը լուրջ հարված կլինի»,- գրում է բրիտանական The Telegraph-ը:                
 

«Բաբկեն Արարքցյանն ուներ 3 օգնական, Գալուստ Սահակյանը՝ 20 ռեֆերենտ ու օգնական»

«Բաբկեն Արարքցյանն ուներ 3 օգնական, Գալուստ Սահակյանը՝ 20 ռեֆերենտ ու օգնական»
19.11.2016 | 10:15

Հայաստանի պետական ապարատը շատ ուռճացված է՝ նոյեմբերի 18-ին, ԱԺ-ում 2017 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ հիշեցնելով, որ մինչև 1998-ը եղել է շատ համեստ պետական ապարատ. եթե Բաբկեն Արարքցյանը ուներ երեք օգնական, ապա այսօր Գալուստ Սահակյանն ունի քսան ռեֆերենտ ու օգնական:

«Երեք, իսկ որոշ տեղերում էլ երեքուկես անգամ ուռճացվել է պետական ապարատը: Այդ մարդկանց պահպանման ծախսերի ու աշխատավարձերի խնդիր է առաջ գալիս: Ամեն տարի 250 չինովնիկով ավելանում է մեր պետական ապարատը, նրանց թվի ավելացումն ավելի մեծ տեմպերով է լինում, քան նրանց գործառույթները»,-ասաց Մանուկյանը: Նրա խոսքով, Հայաստանն ունի 1100 հարկային տեսուչ, որոնք սպասարկում են 80 հազար կազմակերպության. «Համեմատենք Վրաստանի հետ, որտեղ տեսուչների նույն թիվը սպասարկում է 413 հազար կազմակերպության: ՀՀ-ում Վրաստանի համեմատ հարկային սպասարկմանը չորս անգամ ավելի տեսուչ է նշանակված»:

Արամ Մանուկյանի ներկայացմամբ, հինգ անգամ ավելացել է պաշտոնյաների անվտանգության վարչության աշխատողների՝ ախրանաների թիվը. «Իմ խնդիրը այն չէ, որ պետք է կրճատեք այդ մարդկանց, ես պետական մտածողության մարդ եմ և հասկանում եմ, որ այդպիսով կավելացնենք արտագաղթը: Ոչ դրամային, ոչ քանակային պակասում պետք չէ, մուտքերը ավելացնելու ճանապարհով պետք է գնալ: Այս մարդիկ կան, ուղղակի նրանց սպասարկողն ու կերակրողն է պակասում: 2014 թ. Նոր տարվա շեմին առևտրի ծախսերը կազմել են 221մլրդ դրամ, 2015 թ.` 178 մլրդ, այսինքն՝ 18 տոկոսով մանրածախ առետուրը պակասել է: Այս տարի ամեն ամիս չորս տոկոսով պակասում է մանրածախ առևտուրը, իսկ 22 ամսում միայն նվազում է արձանագրել մանրածախը: Սա է մեր ու ձեր առջև կանգնած մարտահրավերը, եթե այս խնդիրը չլուծվի, որևէ խնդիր չի լուծվի:


Եվ վերջում, Պոզների հաղորդումից մի հետաքրքիր միտք, իհարկե սա ՌԴ-ին է վերաբերում, նաև մեզ կվերաբերի՝ ստեղծված իրավիճակից երկու ելք կա՝ ռեալիստական ու ֆանտաստիկ, եթե ընտրենք ռեալիստականը, ապա մեզ կփրկեն այլմոլորակայինները, իսկ ֆանտաստիկի դեպքում՝ մենք ինքներս մեզ կփրկենք»:
«Մենք ֆանտաստիկ ժողովուրդ ենք»,- արձագանքեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Դիտվել է՝ 1426

Մեկնաբանություններ