ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Պենտագոնը խզում է РосОборонЭкспорт-ի հետ պայմանագիրը

Պենտագոնը խզում է РосОборонЭкспорт-ի հետ պայմանագիրը
19.11.2016 | 23:24

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը դադարեցնում է ռուսաստանյան արտադրության ռազմական ուղղաթիռների գնումները՝ Պենտագոնի ղեկավարությունը ուրբաթ օրը պաշտոնական նամակով տեղեկացրել է Կոնգրեսին:


Պենտագոնը 2013-ին կնքված համաձայնագրի հիման վրա РосОборонЭкспорт ընկերությունից նախատեսում էր վեց տասնյակ ռազմական ուղղաթիռներ գնել` հետագայում Աֆղանստանի կառավարական բանակին փոխանցելու համար:
«Գործարքի ընդհանուր արժեքը մոտ 1 միլիարդ դոլար էր գնահատվում: Այս պահին հայտնի չէ, թե ռուսական ուղղաթիռներից քանիսն են արդեն իսկ մատակարարվել ամերիկյան կողմին»,- գրում է Reuters-ը: Փոխարենը Պենտագոնը ուղղաթիռների նոր խմբաքանակ կպատվիրի ամերիկյան «Սիկորսկի» ավիացիոն ընկերությանը:


Կոնգրեսը կողմ է Պենտագոնի որոշմանը: «ԱՄՆ պետական բյուջեն չպետք է ֆինանսավորի մի պետության, որն աջակցում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին և հարձակումներ է գործում Արևելյան ՈՒկրաինայում»,- հայտարարել է սենատոր Քրիս Մըրֆին: «Այս որոշումը վաղուց պետք է կայացված լիներ»,- նշել է Կոնեկտիկուտից ընտրված դեմոկրատ սենատոր Ռիչարդ Բլումենտալը:

Դիտվել է՝ 1418

Մեկնաբանություններ