ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

ՀՀԿ Ռոնալդուները

ՀՀԿ Ռոնալդուները
26.11.2016 | 14:10

Թե Կարեն Կարապետյանը, թե պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը չեն կարող լինել շարքային ՀՀԿ-ականներ, ՀՀԿ ԳՄ այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Նրանք կլինեն ՀՀԿ-ի ղեկավար կազմի առանցքային ներկայացուցիչներ»,-ասաց նա:


Հարցին՝ որքանո՞վ է նպատակահարմար, որ կուսակցության շարքերը նոր համալրողները միանգամից կուսակցությունում բարձր պաշտոն զբաղեցնեն, ՀՀԿ խոսնակը գործի դրեց ֆուտբոլային գիտելիքները. «Մանչեստր Յունայթեդից» երբ Ռոնալդուն գալիս էր «Ռեալ», չէր գալիս, որ նստեր պահեստայինների նստարանին, նա գալիս էր՝ խաղալու իր վաստակած առաջատարի տեղում: Վիգեն Սարգսյանն ու Կարեն Կարապետյանն այն մարդիկ են, ովքեր առաջատար են, ովքեր լուրջ անելիք ունեն: Նրանք ՀՀԿ-ում ունենալու են շատ լուրջ դերակատարում ու միսիա»,- շեշտեց նա:

ԱԺ փոխնախագահի կարծիքով՝ «Վարչապետի մուտքը ՀՀԿ կլինի ու կբերի նոր դրական որակ, դրական փոփոխություններ, նոր լիցք, հակառակ դեպքում, նման որոշում չէր կայացնի»:
Շարմազանովի խոսքով՝ այս ամիսների ընթացքում տեսել ենք, որ Կարեն Կարապետյանը բավականին պատվախնդիր ու սկզբունքային անձնավորություն է:
«Նա զգում է այն առաքելությունը, որը դրված է իր վրա: Մենք բոլորս սատարելու ենք կառավարության ջանքերին ու միասին առաջ ենք գնալու»,- շեշտեց նա:

Դիտվել է՝ 1009

Մեկնաբանություններ