Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Վիգեն Սարգսյանը վճռորոշ է տրամադրված ազգ-բանակ գաղափարախոսությունը բոլորի համար առանցքային դարձնելու հարցում

Վիգեն Սարգսյանը վճռորոշ է տրամադրված ազգ-բանակ գաղափարախոսությունը բոլորի համար առանցքային դարձնելու հարցում
26.11.2016 | 21:58

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ամփոփեց ՀՀԿ 16-րդ համագումարը: Նախարարը նշեց, որ իր համար մեծ պատիվ է կուսակցությանն անդամակցելուց հետո ստանալ կուսակցության անդամների վստահության քվեն՝ որպես ԳՄ անդամ, որի համար մեծ պատասխանատվություն է զգում:

«Ինձ համար այսօրվա ամենակարևոր խորհուրդներից մեկն այն էր, որ ես լսեցի բացարձակ միակարծություն բոլոր ելույթներում և ՀՀԿ ու ՀՀ նախագահի խոսքում, որ պաշտպանությունը դառնում է մեր առանցքային խնդիրներից մեկը: Պետք է նշեմ, որ այս պաշտոնավարման ընթացքում ԱԺ-ում առիթ եմ ունեցել բազմաթիվ քննարկումների ժամանակ հասկանալ, որ պաշտպանությունն այն ոլորտն է, որտեղ մենք ունենք խորհրդարանում ներկայացված բոլոր կուսակցությունների լիարժեք աջակցությունը, ուստի մենք մեծ աշխատանք ունենք կատարելու»,- ընդգծեց նախարարը: Անդրադառնալով իր հետագա գործունեությանը՝ Վիգեն Սարգսյանը շեշտեց, որ ինքը վճռորոշ է տրամադրված և անելու է ամեն ինչ, որ ազգ-բանակի կառուցման գաղափարախոսությունը դառնա բոլորի համար առանցքային իրողություն:

«Դա նշանակում է, որ անելու ենք ամեն ինչ, որպեսզի մեր զինված ուժերն ավելի վստահելի, թափանցիկ և ավելի հարգված դառնան բոլորի կողմից, որպեսզի ժողովուրդը ոչ միայն սեր, այլև խոր վստահություն զգա մեր բանակի և սպայական անձնակազմի նկատմամբ»,- ասաց նախարարը:

Դիտվել է՝ 1733

Մեկնաբանություններ