«Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին պետք է վերահսկվեր ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից, սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է։ Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել լծակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այդ խաղաքարտի կորուստը լուրջ հարված կլինի»,- գրում է բրիտանական The Telegraph-ը:                
 

Գերատեսչությունների ղեկավարների համար դեկտեմբերին աշխատանքների կազմակերպման արտակարգ ռեժիմ կլինի

Գերատեսչությունների ղեկավարների համար դեկտեմբերին աշխատանքների կազմակերպման արտակարգ ռեժիմ կլինի
29.11.2016 | 23:53

Վարչապետ Կարեն Կարապետյանի հրավիրած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են երկու ամսում կատարած աշխատանքների հաշվետվությունները: Նշելով, որ հիմնական շեշտադրումը պետք է լինի այն, թե ռեալ ինչն է փոխվել, Կարեն Կարապետյանը հավելել է. «Մեր գերատեսչությունների ղեկավարների կամ առաջին էշելոնի կառավարիչների համար դեկտեմբերին աշխատանքների կազմակերպման նպատակով հաստատելու ենք արտակարգ ռեժիմ՝ տարին ամփոփելու և հաջորդ տարին պլանավորելու համար»:
Գործադիրի ղեկավարը կարևորել է հանրային հաշվետվողականության, հանձնարարականների կատարողականների, «թեժ գծերով» ստացվող առաջարկությունների, բողոքների քննարկումն ու ամփոփումը:


Ներկայացնելով աշխատանքները՝ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը զեկուցել է, որ դրանք ուղղված են եղել 2017-ի պետական բյուջեի նախագծի մշակմանը, պետական ֆինանսների կառավարման համակարգին, թափանցիկության բարձրացմանը: ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի զեկույցում կարևորվել է, որ հակակոռուպցիոն փաթեթներից երկուսը՝ ապօրինի հարստացման և կանխիկ գործառնությունների սահմանափակման օրինագծերը հաստատվել են կառավարության կողմից և ներկայացվել ԱԺ, ներդրվել է «մեկ պատուհանի կանգառ» սկզբունքը, գործարկվել են միասնական օպերատորների գրասենյակներ՝ մասնավոր սուբյեկտների ներգրավմամբ: Տեղեկացվել է, որ մինչ տարեվերջ դրանք կգործարկվեն նաև նվազագույնը երեք մարզերում:

Դիտվել է՝ 899

Մեկնաբանություններ