Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Վարչապետը հանձնարարեց գլխավոր դատախազին հանդիպել խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ընտանիքների հետ

Վարչապետը հանձնարարեց գլխավոր դատախազին հանդիպել խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ընտանիքների հետ
01.12.2016 | 17:26

Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հանձնարարեց հանդիպել խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ընտանիքների հետ: «Զինծառայողների ծնողները նամակով դիմել են ինձ և, քանի որ հարուցված կոնկրետ գործերով վերահսկող մարմինը դատախազությունն է, պահանջում եմ հանդիպում կազմակերպել», - նշեց Կարեն Կարապետյանը:

Վարչապետի խոսքով՝ նման մոտեցումն արդարացված է այնքանով, որ կապ ունի կոնկրետ քրեական գործերի հետ, որոնց մասով դատախազությունը հանդիսանում է վերահսկող մարմին:

Դիտվել է՝ 674

Մեկնաբանություններ