Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Նախնական հաշվարկով՝ 11 ԾԻԳ-ից պետք է մնա 5-ը

Նախնական հաշվարկով՝ 11 ԾԻԳ-ից պետք է մնա 5-ը
01.12.2016 | 17:27

Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ԾԻԳ-երի վերաբերյալ հանձնարարական տվեց: «ԾԻԳ-երի օպտիմալացման ուղղությամբ մինչև այս իրականացված աշխատանքների ընթացքում ՀՀ կառավարության որոշումներով լուծարվեց հինգ ԾԻԳ: Այժմ օտարերկրյա և միջազգային վարկային կազմակերպություններից ստացած վարկային միջոցներով ծրագրերը իրականացնում է 17 նմանատիպ կառույց»,- ասաց վարչապետը: Կարեն Կարապետյանն առաջարկեց սկսել ԾԻԳ-երի օպտիմալացման հաջորդ փուլը:

«Հանձնարարում եմ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին ներգրավվել ճյուղային պետական մարմինների պատասխանատուներին, բանակցել օտարերկրյա և միջազգային վարկային կազմակերպությունների հետ ԾԻԳ-երի քանակը, դրանց պահպանման ծախսերը կրճատելու ուղղությամբ: Առաջարկում եմ քննարկել ու նվազեցնել ԾԻԳ-երի քանակը առնվազն կիսով չափ, իսկ պահպանման ծախսերը՝ 1(3-ով»,- նշեց նա: Կարեն Կարապետյանը շեշտեց՝ նախնական հաշվարկել են, որ 11 ԾԻԳ-ից պետք է մնա 5-ը: «Բոլոր կողքի կառույցները, բաժինները, ստորաբաժանումները նախարարություններում պետք է վերանան, ՓԲԸ-ներում այդ գործառույթն իրականացնող կառույցներն էլ պետք է օպտիմալացվեն»,- ասաց նա՝ առաջարկելով երկշաբաթյա ժամկետում ներկայացնել աշխատանքների իրականացման ժամանակացույցը:

Դիտվել է՝ 746

Մեկնաբանություններ