Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Խան-Բալասանը մի՞թե «խանգարվում է»

Խան-Բալասանը մի՞թե «խանգարվում է»
02.12.2016 | 00:37

Զանգահարողը ներկայացավ որպես հնաբնակ գյումրեցի։ Ներկայացավ և հավատացրեց, որ զանգահարում է քաղաքի ողջ բնակչության անունից, քանի որ նրանց սրտով էր «Իրատեսի» նախորդ համարում տպագրված նյութի վերնագիրը՝ «Բալասանյան-խանի հավատո հանգանակը»։ Քաղաքապետ Սամվել Բալասանյանը ողջ Գյումրու աչքի առաջ հենց խանի վարքականոնով է ապրում։ Նախ՝ քաղաքում երթևեկում է մեծաքանակ թիկնազորի ուղեկցությամբ, իսկ երբ նրա ծառայողական մեքենան կայանում է քաղաքապետարանի դիմաց, խանի ծառաներից մեկը (ինչ խոսք, ամենաաչալուրջը), բացում է մեքենայի խանական դուռը։

Երկրորդ՝ նվիրյալ խանական ծառան այլ «առաքելություն» էլ ունի` բացում է քաղաքապետ-խանի աշխատասենյակի դուռը։ Երրորդ՝ սպասում է իր հերթին, այսինքն՝ այն ալլահաշնորհ պահին, երբ Խան-Բալասանը կշոգի և կհանի պիջակը. հենց այդ պահին երրորդ խանածառան դուրս է թռչում իր թաքստոցից և պիջակը վար է իջեցնում խանի ուսերից։
Ահա այսպիսի խանական բարքեր։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1733

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ