Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Կարեն Կարապետյան. Փորձելու ենք կյանքը լավացնել Հայաստանում, որ արտագաղթ չլինի

Կարեն Կարապետյան. Փորձելու ենք կյանքը լավացնել Հայաստանում, որ արտագաղթ չլինի
04.12.2016 | 09:48

Կառավարության առաջնահերթ խնդիրը աշխատող մարդու ու ձեռներեցի համար արդար, մրցունակ ու հավասար դաշտ ստեղծելն է։ Այս մասին հայտնել է վարչապետ Կարեն Կարապետյանը դեկտեմբերի 3-ին Համահայկական բարեգործական հիմնադրամի (AGBU) կազմակերպած միջոցառման ժամանակ։


Այն հարցին, թե ինչպես է հնարավոր ներկա պայմաններում Հայաստանում նման քաղաքականություն իրականացնել, որի շնորհիվ հնարավոր կլինի օտարերկրյա ներդրումներ ներգրավել՝ վարչապետը պատասխանել է. «Տարբեր հարցումների արդյունքներով՝ աշխարհի ամենաերջանիկ երկրները նրանք են , որոնք ամենաբարենպաստ պայմաններն են ստեղծել աշխատող ու ստեղծող մարդու համար։ Մենք պետք է հավասար պայմաններ ստեղծենք աշխատող մարդու, ձեռներեցի համար։ Եվ մենք պատրաստ ենք ստանձնել որոշակի խթանիչի դեր, բիզնեսի հետ միասին մասնակցել ամեն ինչին, որպեսզի բիզնեսն աշխուժանա, ոգեշնչվի ու հավատա»։


Նա նաև անդրադարձել է Հայաստան-Սփյուռք հարաբերություններին։
Մենք պետք է այնպիսի պայմաններ ստեղծենք, որ սփյուռքը ցանկանա ներդրումներ անել, ասել է վարչապետը։ Ըստ վարչապետի, ռեգուլյար սփյուռքին դիմել որպես բարեգործության աղբյուր, անհեռանկարային է և դիպչում է մեր ինքնասիրությանը:
Քննարկումը վարող Մարկ Գրիգորյանն ընթերցել է դերասանուհի Արսինե Խանջյանի քննադատությունը՝ Հայաստանում մենաշնորհների առկայության, օրենսդրության բացերի մասին, ի պատասխան Կարապետյանը նշել է, որ այդ հարցերը ուշադրության արժանի են: Հարցին, թե որ խնդիրներն են խանգարում Հայաստան-սփյուռք կապերին, Կարապետյանն ասել է. «Կոնտակտը պետք է ստեղծենք, ռեգուլյար հիմքով, որպեսզի մեկս մյուսին լսենք և հասկանանք»:


Դիտարկմանը, թե Հայաստանից արտագաղթը գնալով ավելանում է, ինչ քայլեր է անելու կառավարությունը, վարչապետը պատասխանել է. «Փորձելու ենք կյանքը լավացնել Հայաստանում, որ արտագաղթ չլինի, որպեսզի արտագաղթելու ցանկությունը չլինի»:
Քննարկման մասնակիցներից մեկը նշեց, որ Հայաստանում բարձր է գործազրկության մակարդակը, միաժամանակ կառավարությունը կրճատում է գերատեսչությունների աշխատակազմերը, Կարապետյանը պատասխանել է, թե գործազրկության մակարդակը նվազեցնելու համար հարկավոր է շահագրգռել բիզնեսին, որ աշխատատեղ ստեղծվի: Խոսելով պետական ապարատի կրճատման մասին, Կարապետյանը նկատել է, որ պարբերաբար բողոքներ են հնչում պետական ապարատի ոչ արդյունավետ աշխատանքի համար: «Եթե ուռճացվածությունը արդյունավետ չէ, ինչպես պահեմ: Ես վստահ եմ, որ մենք ճիշտ ենք անում»,- ասել է նա:


Վարչապետը նաև անդրադարձել է ամանորի նախաշեմին գների աճին, նկատել, թե գների վերահսկողության մեխանիզմները էֆեկտիվ չեն: «Որպեսի գները չաճեն, պետք է մրցակցությունը աճի: Գների վերահսկման ֆունկցիա ես մեր գործառույթների մեջ չեմ տեսնում», ասել է Կարապետյանը:

Դիտվել է՝ 2569

Մեկնաբանություններ