ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունը, որով նա տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանին:
Շավարշ Քոչարյանն ասել է. «Ադրբեջանի անթաքույց պահանջները ՀՀ տարածքների նկատմամբ ակնհայտ ապացուցում են, թե ինչու միջազգային հանրությունը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, իսկ Ադրբեջանը պետք է միջազգային պատասխանատվություն կրի ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սանձազերծած ռազմական ագրեսիայի և դրա հետևանքների համար»: