ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Վարչապետը խորհուրդ է տալիս չմտահոգվել

Վարչապետը խորհուրդ է տալիս չմտահոգվել
08.12.2016 | 08:34

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը հետաքրքրվեց վարչապետ Կարեն Կարապետյանից, թե ինչպես է կառավարությունը վերաբերվում ադրբեջանական SOCAR ընկերության պատրաստակամությանը՝ գնելու Վրաստանի «Նավթի ու գազի կորպորացիա» պետական ընկերության ակցիաների 25 տոկոսը:


Պատգամավորն ընդգծեց, որ Ադրբեջանը նպատակ ունի շրջափակել տարածաշրջանը։ «Եթե գործընթացը ստանա ամենաանցանկալի ընթացքը, ինչպիսի՞ն կլինի մեր կառավարության դիրքորոշումը, եթե առաջիկա օրերին գազամուղը հանվի աճուրդի»,- հարցրեց նա։ Վարչապետը նախ ընդգծեց՝ վստահ չէ, որ այդ գործարքը շուտով կլինի, ապա հավելեց, որ տրանզիտ ապահովող խողովակի 25 տոկոսի տերը լինելով՝ ադրբեջանական կողմը դժվար թե մտահոգություն առաջացնի։

Պատգամավորը հետաքրքրվեց, թե ի՞նչ քայլեր կանի կառավարությունը, եթե Վրաստանը որոշի գազամուղն ամբողջությամբ վաճառել, ինչին ի պատասխան վարչապետն ասաց. «Եթե նման զարգացում լինի, մենք գիտենք, թե ինչ արգումենտներ ունենք մեր հարևան երկրի հետ խոսելու։ Եթե 25 տոկոս սեփականությունը վաճառելու դեպքում մենք անհանգստություն արտահայտենք, վտանգ ունենք առնվազն ոչ կոռեկտ գտնվելու, որովհետև դա իրենց սեփականությունն է և իրենք մեկ քառորդն են վաճառում, բայց եթե զարգացումներ լինեն, մենք մեր արգումենտները կներկայացնենք»։

Դիտվել է՝ 595

Մեկնաբանություններ