Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանին հանձնարարեց երկու շաբաթում կառավարություն ներկայացնել հանրակրթական դպրոցում ֆինանսական և տնտեսագիտական կրթության ապահովման քայլերի ժամանակացույցը:
«Նոր ուսումնական տարվանից ծրագիրը սկսել պարտադիր պայմանով»,- ասաց Կարեն Կարապետյանը: