Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Գագիկ Ծառուկյան. Քաղաքականություն մտնելն ինձ համար ինքնանպատակ չի

Գագիկ Ծառուկյան. Քաղաքականություն մտնելն ինձ համար ինքնանպատակ չի
11.12.2016 | 19:33

«Քաղաքականություն վերադառնալու իմ հայտարարությանը սպասեք մոտ օրերս»՝ դեկտեմբերի 11-ին, Գյումրիում լրագրողներին ասել է ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը:

«Նորից եմ ասում` քաղաքականություն մտնելն ինձ համար ինքնանպատակ չի, ձեռքերը ծալած չեմ կարող նստել, երբ տեսնում եմ ներքին և արտաքին քաղաքական պրոբլեմները, Ղարաբաղի առաջ ծառացած խնդիրները, ասենք թե վտանգը, որ կա: ՈՒ ամենակարևորը իմանալով, որ մեր թշնամին ամեն պահ սպասում է իր վրեժը լուծի, մենք բոլորս պետք է մեր անձնականը մի կողմ դնենք, մտածենք մեր սահմանի վրա կանգնած զինվորի մասին, միասնական որոշում կայացնենք` լինի արդարություն, վստահություն, մրցակցություն: ՈՒ մրցակցությանը, որ տղես էլ մասնակցի, հաղթանակը ես իրան չեմ տա»,- ասել է Ծառուկյանը։
Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում հավաքված բազմությանը ողջունելուց հետո Ծառուկյանն այցելել է անօթևանների խնդիրներով զբաղվող «Շիրակ կենտրոն» ՀԿ, որտեղ դրամական օգնություն է տվել անօթևաններին, ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքներին:


Գագիկ Ծառուկյանի` Գյումրի այցի ժամանակ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում հավաքված բազմության հրմշտոցի ժամանակ Գյումրու 59-ամյա բնակիչ Ներսես Մելքոնյանը ուշաթափվել է և հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել: Նախնական եզրակացությամբ՝ սրտի կանգ է գրանցվել։

Դիտվել է՝ 1520

Մեկնաբանություններ