Կառավարության նիստում վարչապետի հանձնարարականներից մեկը նախարարությունների տարեկան միջոցառումների ծրագրերին էր վերաբերում:
«Վերջերս ծանոթացել եմ այդ ծրագրերին, ոչ բոլորն են պատշաճ աշխատանք կատարել, քանի որ առաջարկությունները միշտ չէ, որ հիմնավորված են չափերի, քայլերի հերթականությամբ և հստակ ժամկետների առկայությամբ: Այս ձևով այդ ծրագրերը չեն ընդունվելու»,- ասաց վարչապետը և հանձնարարեց աշխատանքները ավարտել երկու-երեք օրում:
«Հաջորդ շաբաթվանից սկսած՝ նախարարների հետ պլանային հանդիպումների ժամանակ մենք քննարկելու ենք ներկայացված տարեկան միջոցառումների կետերն ու գերակա խնդիրները»,-շեշտեց Կ. Կարապետյանը: