Հովիկ Աբրահամյանը Արմեն Երիցյանին կհիշի որպես կառավարության ամենապատասխանատու անդամի: «Արմեն Երիցյանը հայրենասեր էր, ինքը միշտ իր ազգանվեր, հայրենանվեր գործունեությամբ փայլել է և իր աշխատանքի ընթացքում եղել է շատ ազնիվ»՝ Արմեն Երիցյանի հոգեհանգստին ասել է Հովիկ Աբրահամյանը: Նա խորին ցավ է ապրում ու ցավակցում է Արմեն Երիցյանի հարազատներին ու մերձավորներին. «Իրոք, մեզ համար նրա մահը մեծ կորուստ է»:
Թե որն է ամենակարևոր հատկանիշը, որ նախկին վարչապետը գնահատել է Արմեն Երիցյանի մեջ, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Ամենակարևոր հատկանիշն այն էր, որ Արմեն Երիցյանը հասկացավ՝ ոչ մի կոչում չի կարող փոխարինել մարդ կոչմանը»: