ԿԸՀ-ն դեկտեմբերի 16-ին գումարել է արտահերթ նիստ: Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան, նիստում նշանակվել են 38 տարածքային ընտրական հանձնաժողովների անդամներին` 6 տարի ժամկետով:
Պահպանելով տարբեր սեռերի հավասարության չափանիշը` 18 տարածքային ընտրական հանձնաժողովների կազմերը միաձայն նշանակվել են ամբողջությամբ, իսկ 20 տարածքային ընտրական հանձնաժողովների կազմերն ընտրվել են նախապատվության քվեակարգով: Դեկտեմբերի 17-ին` ժամը 14.00-ին, կգումարվեն տարածքային ընտրական հանձնաժողովների առաջին նիստերը, որոնց ընթացքում կընտրվեն հանձնաժողովների նախագահներ, հանձնաժողովների նախագահների տեղակալներ և հանձնաժողովների քարտուղարներ: