Կառավարման համակարգի գործընթացի արդյունավետության արդյունքում 2017-ին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նախատեսվում է 740 միլիոն դրամի տնտեսում, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիների նախարար Վահան Մարտիրոսյանը:
Նա ամփոփում է իր գործունեության 3 ամիսը, նաև՝ 2016-ի աշխատանքը: «Մինչև տարեվերջ Երևան-Սևան մայրուղում կտեղադրվի մոտ 1500 ճանապարհանշան: Աշխատանքներ կկատարվեն նաև մյուս մայրուղիների վրա»,- Վ. Մարտիրոսյանը: