ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Վիգեն Սարգսյանը արձագանքել է Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին

Վիգեն Սարգսյանը արձագանքել է Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին
20.12.2016 | 11:05

«Ազգ- բանակը» սպառողական բրենդ չէ, այլ գաղափարախոսություն, որի շուրջ թե իշխանությունը, թե ընդդիմությունը պետք է կառուցեն իրենց քաղաքականությունը՝ լրագրողների հետ զրույցում ասել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը` արձագանքելով ՀԱԿ համագումարում «Ազգ-բանակ» հայեցակարգի վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի քննադատությանը:

«Դեռ ժամանակ կլինի, և Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի որոշ դրույթներին շատ մանրամասն անպայման կանդրադառնամ»,- ասել է Սարգսյանը և նշել, որ խաղաղությունն անհնար է առանց ուժեղ պաշտպանական համակարգի: Սարգսյանը բացառել է, որ Տեր-Պետրոսյանը հստակ չպատկերացնի դա: «Հենց այն օրինակում, որ նա մեջբերեց, խաղաղասիրական բոլոր նախաձեռնությունները հնարավոր են դառնում, երբ երկրի պաշտպանական համակարգը բավականաչափ ուժեղ է: «Ազգ-բանակի» գաղափարախոսությունը երկրի ռազմականացման գաղափարախոսություն չէ: Այն ԶՈՒ-ի հնարավորությունները հասարակության և պետության առաջընթացի համար օգտագործելու գաղափարախոսություն է: Իհարկե, կարելի է «Ազգ-բանակը» համարել բրենդ, բայց դա սպառողական բրենդ չէ, դա գաղափարախոսություն է և ցանկացած քաղաքական ուժ պետք է մատնանշի իր գաղափարախոսությունը, որի շուրջ կառուցելու է իր քաղաքականությունը: Մի իրավիճակում, երբ երկիրը պետք է պատրաստ լինի իրեն թելադրվող ռազմական արկածախնդրություններին` պացիֆիզմը լավագույն գործընկերը չէ»,- նկատել է Վիգեն Սարգսյանը` ավելացնելով, որ այդ ֆոնին իր համար շատ զարմանալի էր այն գնահատականը, որ տրվել է հարևան երկրի ղեկավարին, որը համարում է աշխարհի հայությանը Ադրբեջանի թիվ մեկ թշնամի, իսկ Երևանը` պատմական ադրբեջանական հող:

Սարգսյանի խոսքով՝ այդ ֆոնին գնահատել նրան որպես պրագմատիկ, ադեկվատ պետական գործիչ, որոշ առումով շեղում է իրականությունից:

Դիտվել է՝ 1871

Մեկնաբանություններ