ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Ապագա սպաներն այցելում են մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքներին

Ապագա սպաներն այցելում են մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքներին
28.12.2016 | 20:38

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Ամանորի նախաշեմին ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներն այցելում են 2016-ին մարտական գործողությունների ընթացքում, ապրիլյան գործողությունների օրերին զոհված զինծառայողների, սպաների և ազատամարտիկների ընտանիքներին։


Այցելությունների նպատակը հայրենիքին իրենց կյանքը նվիրաբերած մարտիկներին ուշադրության կենտրոնում պահելն ու մեծարելն է, երիտասարդությանը և հատկապես ապագա զինծառայողներին նրանց օրինակով դաստիարակելն է։
Հանդիպումների ընթացքում ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտները զոհվածների ընտանիքների անդամներին են փոխանցել ամանորյա ծանրոցներ, վստահեցրել են, որ իրենց որդիներն ու հայրերն օրինակ են յուրաքանչյուր զինվորի և սպայի համար։ Զոհվածների հարազատներին է փոխանցվել նաև ՀՀ պաշտպանության նախարարի Ամանորի ուղերձը:

Դիտվել է՝ 1076

Մեկնաբանություններ