Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Թուրքիան գարնանը կարող է PKK-ի դեմ ցամաքային և օդային լայնամասշտաբ գործողություն սկսել

Թուրքիան գարնանը կարող է PKK-ի դեմ ցամաքային և օդային լայնամասշտաբ գործողություն սկսել
07.01.2017 | 15:49

Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիան լայնամասշատաբ գործողություն է պատրաստում PKK-ի ու PYD-ի դեմ, որը պետք է իրականացվի Ղանդիլում, Շենգալում (Հյուսիսային Իրաք) և Ռոժավայում (Սիրիա)։ Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը հարցը քննարկելու է Բաղդադում ու Էրբիլում առաջիկա հանդիպումներում։

Նա Իրաքի ղեկավարության հետ, PKK-ի խնդրից բացի, քննարկելու է իրաքյան նավթը Թուրքիայի տարածքով համաշխարհային շուկաներ հասցնելու, Իրաքի հյուսիսում՝ Բաշիքայի ճամբարում, թուրքական ռազմական ներկայության հարցերը։ Յիլդիրիմն առանցքային հանդիպումներ է ունենալու նաև Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանիի ու վարչապետ Նեչիրվան Բարզանիի հետ և քննարկելու է PKK-ի ու PYD-ի գործունեությունը։ Ղանդիլ լեռան շրջանում PKK-ի դեմ թուրքական ցամաքային ու օդային լայնամասշտաբ գործողությունը կարող է սկսվել գարնանը։

Դիտվել է՝ 1634

Մեկնաբանություններ