«Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին պետք է վերահսկվեր ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից, սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է։ Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել լծակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այդ խաղաքարտի կորուստը լուրջ հարված կլինի»,- գրում է բրիտանական The Telegraph-ը:                
 

Ինչի՞ց է զայրանում վարչապետը

Ինչի՞ց է զայրանում վարչապետը
13.01.2017 | 23:51

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօրվա ասուլիսում նյարդայնացավ բանանի ներկրման հարցից: Լրագրողները հետաքրքրվեցին՝ բանանի ներկրմանը խոչընդոտող անձինք պատժվեցի՞ն: «Ինձ նույնիսկ հարց են տվել՝ բանան ներկրողն ո՞վ ա, երբ ասել եմ՝ չգիտեմ, նեղացել են: Իրենց պատկերացմամբ, իմ գործառույթը հենց այդ բանան ներկրողին իմանալն է: Ախր, հարազատներս, սիրելիներս, պատկերացնում եք՝ ես ամեն բան, ներկրողին իմանամ, էդ ուր կհասնի: Դուք ուզում եք բանան ներկրողին ես իմանամ, մեկ ուրիշը՝ շաքար ներկրողին, ես սաղին իմանա՞մ»,- ասաց վարչապետը: Այնուհետև նա վրդովված հավելեց. «Լավ, հիմա դուք ի՞նչ եք ուզում, որ ես ասեմ: Ես չգիտեմ՝ պատիժ կրել ա, թե չէ: Ինձ համար դա կարևոր հա՞րց ա, չէ: Ինձ համար կարևոր ա, որ էդ տենդենցը, եթե նույնիսկ եղել ա, որ մեկը խոչընդոտել ա, էլ չլինի: Այս պահին կա՞, չկա: ՈՒնեք օրինակ, բերեք ասեք, բայց ինձ միլիցիա մի սարքեք»: Լրագրողները նկատեցին, որ դա կարևոր հարց է, քանի որ մենաշնորհի մասին է: Կարեն Կարապետյանը նաև հայտարարեց, որ նախ ինքը չգիտի՝ ներկրողին խոչընդոտել են, թե ոչ: Լրագրողները հիշեցրեցին, որ դա պաշտոնական տեղեկություն է, ՊԵԿ-ն է հայտարարել:

Վարչապետը հարցրեց՝ բանան ներկրողը բողոք ներկայացրե՞լ է, որ իրեն խոչընդոտել են: Լրագրողները նշեցին, որ հարցն էլ այն է, որ չի բողոքել ներկրողը, քանի որ վախենում է, վախի մթնոլորտ կա երկրում: «Ինչ եք ուզում, ես ամեն մեկի հետևից վազեմ, ասեմ՝ ինչի՞ դիմում չեք տալիս: Լավ, դուք պատկերացնում եք՝ էսօր իմ ու ձեր հանդիպումը պետք է լիներ սա՞»,- արձագանքեց նա: Նա նաև հարցրեց՝ պատկերացնո՞ւմ եք ոստիկանությունը մամուլի բոլոր հրապարակումներին պատասխաներ ու գործ հարուցեր, ինչ ապարատ պետք է պահեր:
«Բացում ես թերթը, դուք գրում եք՝ ես այսքան եկամուտ ունեմ տարեկան, ապօրինի: Ես էնքան եմ կարդացել իմ եկամուտների մասին: Հիմա դուք պատկերացնո՞ւմ եք նման գրածով էս մարդուն կանչեն ու ասեն՝ ապացուցի, որ դու չունես», նշեց նա:

Դիտվել է՝ 786

Մեկնաբանություններ