Կառավարության համար գլխավորը փողերը բյուջե վերադարձնելն է, այլ ոչ թե կոնկրետ մարդկանց բռնելը՝ մամուլի ասուլիսում ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ մեկնաբանելով պետական ապարատում պրիմիտիվ գողության մասին հայտարարությունը։ Նա նշեց, որ այդ բառերով ինքը չէր ուզում ասել, որ պետական ապարատում բոլորը բաց և անթաքույց գողանում են։ ՈՒղղակի պետք է վերացնել գումարի չարդարացված արտահոսքը։
«Այնպես որ պարզ բառերով ասած՝ ինձ համար գլխավորը ոչ թե մարդկանց բռնելն է, այլ պետության միջոցները հասցեական ծախսելը»,- ամփոփեց վարչապետը։