Վարչապետ Կարեն Կարապետյանը լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը լուրջ էր պատրաստվել: «Նախ, ուզում եմ շնորհավորել բոլորին անցած տոների առթիվ: Ասեմ, որ այսօրվա ասուլիսին լուրջ ենք պատրաստվել:
Բազմիցս ասել ու էլի կկրկնեմ, որ մենք պետք է ստեղծենք նորմալ աշխատանքային պայմաններ»,- ասաց Կարեն Կարապետյանը: Նա կարևորում է, որ կառավարությունը կարողանա հասարակության բոլոր շերտերի հետ ապահովել մաքսիմալ հետադարձ կապ: