Վարչապետ Կարեն Կարապետյանը այսօրվա ասուլիսում հայտարարեց, որ ընտրություններին իրենց կընտրեն, որովհետև իրենք գիտեն, թե ինչ են ուզում անել.
«Մենք գիտենք՝ ինչ ենք ուզում անել, ումով ենք անելու ու մենք հետևողական ենք լինելու»,- ասաց նա: Նա չգիտի ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի կարգախոսը. «ՀՀԿ-ի կարգախոսը դեռ չգիտեմ, եթե իմ ասած այս մտքի հետ համըկնկի, վերագրեք ինձ»: Պարզվեց՝ եթե ՀՀԿ շտաբը գլխավորելու առաջարկ ստանա, չի համաձայնի: