ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Աղվան Վարդանյան. Առանց ըննդիմության ռեալ ներկայացվածության, առանց հակազդեցության հնարավոր չէ երկիրը զարգացում ապրի

Աղվան Վարդանյան. Առանց ըննդիմության ռեալ ներկայացվածության, առանց հակազդեցության հնարավոր չէ երկիրը զարգացում ապրի
15.01.2017 | 17:30

«2016-ը ՀՅԴ-ի համար նոր սկզբի տարի էր»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ամփոփելով տարին, ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։ 2016-ին ՀՅԴ-ին անդամագրվել է 800 հոգի, 80 տոկոսը՝ երիտասարդներ։ Խոսելով խորհրդարանական ընտրությունների մասին՝ նա ողջունեց քաղաքական ցանկացած միավորում, դաշինք՝ նշելով, որ ՀՅԴ-ն որևէ ուժի հետ բանակցություններ չի վարում։ Ընտրությունների արդյունքները ցույց կտան՝ շարունակել համագործակցությունը ՀՀԿ-ի հետ, թե ոչ:

«Մարդիկ տեսնում են, որ կա հնարավորություն ընտրությունների միջոցով Հայաստանում բան փոխելու»,- ասաց Աղվան Վարդանյանը՝ հավելելով, որ ՀՅԴ-ի և ընդդիմադիր ուժերի ներկայացվածությունը նոր խորհրդարանում շատ կարևոր է լինելու.
«Այս նոր համակարգի պայմաններում որքան մեծ լինի ՀՅԴ-ի կշիռը, ներկայացվածությունը խորհրդարանում, այնքան մեր երկրում ներքին կայունություն կապահովվի, զարգացման ռեալ նախադրյալներ կստեղծվեն, երաշխավորված կլինի մեր երկրի, Արցախի անվտանգությունը, օտար միջամտությունները նվազ կլինեն կամ հակազդեցություն կստանան։ ՈՒզում ենք, որ մեր քաղաքական ուժերը գիտակցեն, որ ՀՅԴ-ի պնդմամբ էր, որ Սահմանադրությամբ ամրապնդվեց, որ ընդդիմությունը պետք է խորհրդարանում ունենա տեղերի 30 տոկոսը, քանի որ մենք գիտակցում ենք, որ առանց ընդդիմության ռեալ ներկայացվածության, առանց հակազդեցության հնարավոր չէ երկիրը զարգացում ապրի»։

Աղվան Վարդանյանը կարծում է, որ ԱԺ-ն նոր Սահմանադրությամբ լինելու է երկրի կարևորագույն ինստիտուտը և պատգամավորների գերակշիռ մասը պետք է լինի իսկապես ազգային-պետական մտածողության կրող, ՀՀ, Արցախի շահը ամեն ինչից վեր դասող. «Մանավանդ ԱԺ-ում կունենանք 1/3 ընդդիմություն, որը միշտ զգոն կպահի, կվերահսկի, իր լիազորությունները կիրականացնի: Մեր հասարակությունը պետք է հասկանա, որ ԱԺ պատկերից է կախված իր ապագան: Այս ընտրություններին, իհարկե, լինելու է ընտրակաշառք, վարչական ռեսուրսների օգտագործում, սակայն մարդը պետք է մտածի իր ապագայի, իր երկրի մասին: Ես վստահ եմ՝ ՀՀ-ում փոփոխությունները սկսվել են, ՀՀ-ն այսօր ճիշտ ընթացքի մեջ է, և դա հետագայում ՀՀ-ին բերելու է նոր որակի. ունենալու ենք ներգաղթ, ոչ թե արտագաղթ, ունենալու ենք բարեկեցության աստիճանական բարձրացում, սակայն սա աշխատանք է պահանջում: Սա պահանջում է ոչ թե աջ ու ձախ հայհոյել, ուրիշներին վարկաբեկել, իր պուճախը փորձել գտնել, այլ աշխատանք նպատակի, հանրության, քաղաքացու համար»:


Աղվան Վարդանյանն անդրադարձավ նաև Սեյրան Օհանյանի և Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալուն՝ նշելով, որ դա նրանց իրավունքն է. «Սեյրան Օհանյանը նոր չի մտնում քաղաքականություն, նա քաղաքական պաշտոն է զբաղեցրել, եղել քաղաքական թիմի անդամ, ուղղակի ինձ շատ հետաքրքիր է, թե ինչ ձևաչափով, ինչ թիմով, ինչ քաղաքական ուժով կգա ասպարեզ»։


Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ՀԱԿ համագումարի ելույթում Աղվան Վարդանյանի համար որևէ նորություն չկար. «Միակ լավ ու նոր բանն այն էր, որ Հենրիխ Մխիթարյանը մեր մեծագույն հպարտությունն է։ Փոխզիջումը ենթադրում է զիջումներ՝ երկու կողմից, եթե մի կողմը չի գնում զիջումների, դա չի կարող կոչվել փոխզիջում»։


Պարոն Վարդանյանն այս տարվա համար առանձնացրեց ևս մեկ կարևոր իրադարձություն՝ «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գնդի գրավումը. «Որքան էլ անկեղծ, հուսահատ լիներ այդ քայլը, ես կարծում եմ, որ դա ապրիլյան պատերազմի ընթացքում մեր ազգի համախմբվածությունը կոտրելուն էր ուղղված, որն ուղղորդվել է դրսի ուժերի կողմից»։

Դիտվել է՝ 1017

Մեկնաբանություններ