Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Արփինե Հովհաննիսյանը հանդիպել է Նիլս Մուժնիեկսի և Թորբյոռն Յագլանդի հետ

Արփինե Հովհաննիսյանը հանդիպել է Նիլս Մուժնիեկսի և Թորբյոռն Յագլանդի հետ
16.01.2017 | 21:54

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն աշխատանքային այցով Ֆրանսիայում է՝ մասնակցելու հունվարի 16-ին կայանալիք «2015-2018 թթ. Եվրոպայի խորհուրդ-Հայաստան գործողությունների ծրագիր. ձեռքբերումներ և հեռանկարներ» հանդիպմանը: Այցի շրջանակում Հովհաննիսյանը հանդիպել է ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսի և ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյոռն Յագլանդի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են 2015-2018 թթ. ԵԽ-Հայաստան գործողությունների ծրագիրը, անդրադարձել մարդու իրավունքների պաշտպանությանը, Ընտրական օրենսգրքին ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարմանը հարցերի:

Դիտվել է՝ 1138

Մեկնաբանություններ