ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Սերժ Սարգսյան. Մենք խորապես պետք է ուսումնասիրենք միջազգային փորձը

Սերժ Սարգսյան. Մենք խորապես պետք է ուսումնասիրենք միջազգային փորձը
16.01.2017 | 22:07

Նախագահը խորհրդակցություն է հրավիրել՝ նախագահին առընթեր «Հայաստանի իրավազորություն» ծրագրի իրագործման ընթացքի և առաջիկա անելիքների վերաբերյալ, որին մասնակցել են Ծրագրի խորհրդի անդամները:


Խորհրդակցության սկզբում նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է խորհրդի խնդիրներին և գործունեության առաջնահերթություններին: «Կարծում եմ, որ եկել է ժամանակը, որ Հայաստանի զարգացման գործում մենք շատ ավելի ակտիվորեն ներգրավենք միջազգային ընկերություններին, տարբեր մասնագետների, շնորհաշատ մարդկանց, ավելի առարկայորեն մասնակցենք աշխատանքի միջազգային բաժանմանը: Եվ որպեսզի միջազգային բիզնեսի համար Հայաստանը դարձնենք ավելի գրավիչ, մենք նոր շունչ պետք է հաղորդենք դատական, ֆինանսական, հարկային ոլորտներում կատարվող բարեփոխումներին, ավելի եռանդուն կատարելագործենք մեր բիզնես միջավայրը, ինչը հնարավորություն կտա տեսանելի ապագայում մեր երկրի զարգացմանը, բարեփոխումներին նոր ուժ հաղորդելու:
Տեղյակ եք, որ նոյեմբերի 30-ին ես վավերացրել եմ ԱԺ ընդունած օրենսդրական փաթեթը, համաձայն որի` Հայաստանն ազատականացրել է իրավաբանական անձանց՝ դեպի երկիր և երկրից դուրս տեղափոխվելու հնարավորությունները:


Հայաստանի Հանրապետության նպաստավոր իրավազորություն կառուցելու նպատակով 2016 թ. նոյեմբերի 26-ին իմ հրամանագրով ստեղծվել է այս խորհուրդը, և ձեր մշակած ծրագրի հիմնադրույթներին հավանություն է տվել կառավարությունը: «Հայաստանի իրավազորության» խորհուրդը, փաստորեն, այսօր անցկացնում է իր առաջին լիարժեք նիստը: Կարծում եմ, որ նպատակները բոլորիս հայտնի են: ՈՒղղակի, ես համոզմունք ունեմ, որ մենք խորապես պետք է ուսումնասիրենք միջազգային փորձը և, հիմք ընդունելով Հայաստանի գրավչությունը, առավելությունները, մեր ժողովրդի և, առաջին հերթին, մեր երիտասարդ, տաղանդավոր մասնագետների հնարավորությունները, հայության դիրքերն աշխարհում՝ կառուցենք ՀՀ իրական պատկերը և ՀՀ-ում նպաստավոր իրավազորություն ստեղծենք իրավաբանական անձանց և ընկերությունների համար: Ես վստահ եմ, որ այստեղ նաև մեծ դերակատարություն ունի Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, Հայաստանի օրեցօր ավելացող մասնակցությունը ԵՄ տարբեր ծրագրերին: Բայց ուզում եմ մեկ անգամ ևս շեշտել, որ մեր որդեգրած դիրքորոշումը՝ անօրինական փողերի լվացմանը հակազդելու, քրեական գործունեության ֆինանսավորումը չհանդուրժելու, ֆիսկալ ծովահենության դեմ և ֆինանսական ոլորտի թափանցիկությանն ուղղված միջազգային ճիգերին օժանդակելու, մնում է անփոփոխ: Մեզ համար ամենակարևորն այս պահին Հայաստանի զարգացմանը զուգահեռ՝ սա է: Մենք որևէ նոր բան չենք հնարելու, մենք աշխատելու ենք մեր օրենքների հիման վրա և աշխատելու ենք մեր երկրի զարգացման համար»,- ասել է նախագահ Սարգսյանը:


«Հայաստանի իրավազորություն» ծրագրի խորհրդի անդամները նախագահին զեկուցել են հանձնարարականների կատարման ընթացքը: Նշվել է, որ սահմանված ժամկետում կառավարության քննարկմանն ու հաստատմանը ներկայացված «Հայաստանի իրավազորություն» ծրագրի հիմնադրույթներից բացի, կառավարության որոշմամբ ստեղծվել է նաև «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամը, որի գրանցման աշխատանքները արդեն ավարտվում են: Առաջիկա անելիքների շարքում խորհրդի անդամներն առանձնացրել են հիմնադրամի կողմից ընկերության ստեղծումը, որին կփոխանցվեն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված լիազորությունները և կամբողջականացվի Ծրագրի գործունեության ինստիտուցիոնալ հիմքը:

Դիտվել է՝ 675

Մեկնաբանություններ