Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Հրդեհ ալյումինի գործարանում

Հրդեհ ալյումինի գործարանում
19.01.2017 | 21:13

Հունվարի 19-ին, ժամը 11.14-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Գրիբոյեդովի փողոցի թիվ 28 հասցեում գտնվող «Ռուսալ-Արմենալ» ընկերությանը պատկանող ալյումինի գործարանում:

Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի Արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և վեց մարտական հաշվարկ, չորսը անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձվել են: Գլանման արտադրամասում այրվել է 1 հաստոց: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.38-ին, մարվել՝ 11.52-ին:

Դիտվել է՝ 646

Մեկնաբանություններ