ԱՄՆ նախագահի փոփոխությունով ծայրահեղ տեղաշարժեր չեն լինի՝ կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: «ԱՄՆ կայացած պետություն է` իր բոլոր կառույցներով:
Իհարկե, նախագահից շատ բան է կախված, բայց, այնուամենայնիվ, ընդհանուր գծերով մեծ փոփոխություններ, ծայրահեղ տեղաշարժեր դժվար է պատկերացնել: Կլինեն որոշակի կորեկցիաներ, մասնավորապես արտաքին քաղաքականության առումով»,- ասաց Շավարշ Քոչարյանը: «Դա մեզ համար շատ կարևոր է»,- ընդգծեց նա: