Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

ԵԱՀԿ երևանյան գրասենյակը փակելու համար Ադրբեջանն օգտագործում է բացահայտ շանտաժի մեխանիզմը

ԵԱՀԿ երևանյան գրասենյակը փակելու համար Ադրբեջանն օգտագործում է բացահայտ շանտաժի մեխանիզմը
19.01.2017 | 21:31

Երևանում ԵԱՀԿ գրասենյակը փակելու Ադրբեջանի պահանջի վերաբերյալ ԵԱՀԿ-ն պետք է հատուկ վերաբերմունք ցուցաբերի՝ կառավարություն նիստից հետո լրագրողերի հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Նրա խոսքով, կան մի շարք լծակներ ազդելու այն պետության վրա, որն իրեն վեր է դասում միջազգային իրավունքից և շեղվում է ընդունված խաղի կանոններից:


«Բավարար չէ, որ Ադրբեջանը թույլ չտվեց, որ իր մոտ գործի ԵԱՀԿ գրասենյակ, հիմա էլ փորձում է խոչընդոտել ԵԱՀԿ Հայաստանի գրասենյակի գործունեությունը: Կարծում եմ՝ այստեղ եվրոպական կառույցները, հատկապես ԵԱՀԿ-ն, մտածելու տեղիք ունեն: Նրանք հեշտ ու հանգիստ կուլ տվեցին, որ Ադրբեջանն իր մոտ փակեց գրասենյակը՝ ասելով, որ դա ամեն պետության սուվերեն իրավունքն է: Լավ, դա Ադրբեջանի իրավունքն է, բայց հիմա նա փորձում է արգելափակել Հայաստանում գործող գրասենյակը: Խնդիրն այն է, որ բոլոր որոշումները ԵԱՀԿ-ում կայացվում են կոնսենսուսով, ինչը վերաբերում է բյուջեին, իսկ Ադրբեջանն օգտագործում է բացահայտ շանտաժի մեխանիզմը՝ ասելով, որ կարող է արգելափակել բյուջեն, եթե իր ուզածով չի լինում»,- ասաց Շավարշ Քոչարյանը:


Փոխարտգործնախարարի խոսքով՝ սա երկրորդ դեպքն է, երբ Ադրբեջանը նման վարքագիծ է դրսևորում: «Այսպիսի մի դեպք էլ եղավ, երբ ժամանակին կար համաձայնություն հետաքննության մեխանիզմի վերաբերյալ: Այդ նպատակի համար ԵԱՀԿ բյուջեին գումար էր տրամադրվում, մինչդեռ Ադրբեջանը տապալեց գործընթացը՝ սպառնալով, որ արգելափակելու է ԵԱՀԿ բյուջեն»,- հավելեց նա:

Դիտվել է՝ 1094

Մեկնաբանություններ