Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Հարկադրված փոխում են դրոշը

Հարկադրված փոխում են դրոշը
20.01.2017 | 13:05

Ռուս թեթևաթլետների նկատմամբ կիրառված սանկցիաների պատճառով շատ մարզիկներ հարկադրված են գնալու զիջումների: Խոսքը վերաբերում է միջազգային մրցաշարերին մասնակցելու իրավունք ձեռք բերելու համար սեփական երկրի դրոշի տակ հանդես գալը չեզոք դրոշի տակ հանդես գալով փոխարինելուն: Նման հայտեր են ներկայացրել ռուս լավագույն թեթևաթլետներից արգելավազորդ Սերգեյ Շուբենկովը, հեռացատկորդ Անժելիկա Սիդորովան, բարձրացատկորդ Մարիա Կուչինան, որոնց հարցի լուծումը թեթև աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի որոշելիքի տիրույթում է: Ավելի վաղ նման քայլի են դիմել վազորդներ Անաստասիա Կալինան, Եվրոպայի 2015 թ. չեմպիոն Ելենա Կորոբկինան, պատրաստվում է նույնն անելու Սվետլանա Շկոլինան:


Ըստ Ռուսաստանի թեթև աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Դմիտրի Շլյախտինի, անհատական մասնակցության թույլտվության խնդրանքով IAAF-ին (Թեթև աթլետիկայի միջազգային ֆեդերացիա) պատրաստ է դիմելու շուրջ հիսուն մարզիկ: Հիշեցնենք, որ այս ամենի պատճառը ռուս մարզիկների շուրջ ծավալված դոպինգային սկանդալն է, ինչի պատճառով ընդունվել է նրանց միջազգային մրցաշարերից, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններից մեկուսացնելու որոշում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1095

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ