ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը Վեհաժողովի լիագումար նիստում վերընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահ:
Նա ԵԽԽՎ փոխնախագահն է 2016-ի հունվարի 25-ից, և ըստ ԵԽԽՎ կանոնակարգի՝ վերընտրվելուց հետո կշարունակի պաշտոնավարել մինչև հաջորդ նստաշրջան: ԵԽԽՎ փոխնախագահ այս տարի ընտրվել են Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի, Մոլդովայի, ՈՒկրաինայի, Նիդերլանդների, Նորվեգիայի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Սերբիայի, Սլովակիայի, Անդորրայի, Կիպրոսի, Էստոնիայի պատվիրակությունների ներկայացուցիչներ: