Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

«Համախմբում»-ը պարզաբանել է դաշինքին միանալու Հայրիկյանի հայտարարությունը

«Համախմբում»-ը պարզաբանել է դաշինքին միանալու Հայրիկյանի հայտարարությունը
24.01.2017 | 13:26

«Համախմբում» կուսակցությունը պարզաբանում է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի հայտարարությունը, որ իր ղեկավարած կուսակցությունը միանում է «Համախմբում», «Երրորդ հանրապետություն» և Հայաստանի դեմոկրատական կուսակցությունների դաշինքին։ «Համախմբում» կուսակցության մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանի պարզաբանման մեջ նշված է. «Ինչպես հայտնի է, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը հայտարարել է, որ իր ղեկավարած կուսակցությունը միանում է «Համախմբում», «Երրորդ հանրապետություն» և ՀԴԿ կուսակցությունների դաշինքին։ Այս կապակցությամբ մամուլում և սոցցանցերում տարատեսակ մեկնաբանություններ են արվել։

ՈՒզում եմ հիշեցնել, որ դաշինքի համատեղ հայտարարությունում նշված էր. «Դաշինքը բաց է և պատրաստ է համագործակցել քաղաքական այն ուժերի և միավորումների, հասարակական կառույցների ու անհատների հետ, ովքեր կիսում են մեր մտահոգությունները և տեսակետները»։ Հետևաբար, եթե լինում են այդ հայտարարությանը միացողներ, դաշինքի գաղափարը ողջունողներ, ապա մենք դա ընդունում ենք ի գիտություն, և մեզ համար անհասկանալի են առաջացած աղմուկն ու շահարկումները։


Վստահ ենք, որ առաջիկայում ևս կլինեն դաշինքին միացող քաղաքական այլ ուժեր, միավորումներ, հասարակական կառույցներ ու անհատներ»։

Դիտվել է՝ 667

Մեկնաբանություններ