Ընդդիմության և իշխանության ներկայացուցիչներից բաղկացած հանձնաժողովի նիստում միաձայն կայացված որոշման համաձայն, ապրիլի 2-ին ընտրատեղամասերում տեսախցիկներ կտեղադրվեն: Սակայն, հաշվի առնելով, որ ծրագրի իրագործման համար ԵՄ-ի տրամադրած գումարն ավելի քիչ է, քան EIC ընկերության պահանջածը, տեսախցիկներ կտեղադրվեն ոչ բոլոր տեղամասերում:
Հայաստանի կառավարությունը չի հրաժարվի ծրագրին տրամադրված գումարից ԱԱՀ և մաքսավճար գանձելուց, սակայն ԱԱՀ-ի չափով գումար կտրամադրի ԵՄ-ի ֆինանսավորած ծրագրին: