Վարչապետ Կարեն Կարապետյանը գնալու է Գյումրի և ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանին հանձնարարել է այցի մեկնարկային կետ նախատեսել «Շիրակ» օդանավակայանը:
«Վաղը չէ, մյուս օրն ունենք Գյումրի այց, որտեղ քննարկելու ենք զբոսաշրջության հետ կապված բավականին լայնածավալ ծրագիր: Խնդրում եմ նախատեսեք այցի սկիզբը օդանավակայան, հրավիրեք տնօրենին, որովհետև կա պայմանավորվածություն, որ իրենք պետք է ներդրումներ կատարեն, քանի որ զբոսաշրջության հոսքը Գյումրի լինելու է մեծ»,- ասաց Կարեն Կարապետյանը: Վարչապետը հունվարի 26-ին հանդիպելու է Գյումրու գործարարների հետ: Նա հանձնարարեց հանդիպմանը հրավիրել նաև գերատեսչությունների ներկայացուցիչներին: