Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Սեյրան Օհանյանը նախազգուշացնում է

Սեյրան Օհանյանը նախազգուշացնում է
27.01.2017 | 00:08

Սեյրան Օհանյանը ֆեյսբուքում տեղադրած նոր տեսանյութում զգուշացնում է՝ «Եթե այսօր չկարողանանք փոխել ստեղծված արատավոր համակարգն ընտրությունների միջոցով, վաղը երկիրը կանգնելու է «արյունոտ հեղափոխությունների վտանգի» առջև»:

Սեյրան Օհանյանը տեսանյութում փորձում է հիմնավորել, որ հենց այդ մտահոգությամբ է պայմանավորված պետական համակարգից դուրս գալու և խորհրդարանական ընտրություններից առաջ քաղաքական հայտ ներկայացնելու իր որոշումը: Նա համեմատություն է արել 90-ականների արցախյան պատերազմի տարիների և այսօրվա միջև՝ ընդծելով, այժմ էլ շատ վտանգավոր պահեր ենք ապրում: «Մենք պետք է հասկանանք հասարակ և կարևոր մի բան՝ եթե մենք չկարողանանք փոխել այսօրվա այս արատավոր համակարգը խաղաղ ճանապարհով, ընտրությունների միջոցով, ապա վաղը մենք կկանգնենք հեղաշրջումների կամ էլ արյունոտ հեղափոխական ցնցումների վտանգի առաջ:
Ցանկացած նման գործընթաց կհարվածի Հայաստանի, այդ թվում՝ մեր հարազատ Արցախի անվտանգությանը և, արագ չկազմակերպվելու պարագայում, կբերի Հարավային Կովկասում տնտեսական ու ռազմական ոչ բարենպաստ իրավիճակներում սեփական երկրի դիմակայության անկարողությանը: Ահա թե ինչու ես բաց քաղաքական դաշտում հանդես գալու որոշում կայացրեցի և պատրաստվում եմ իմ գաղափարակից ընկերների հետ հանրությանը ներկայացնել այս համակարգը փոխելու առարկայական ծրագիր, այդ փոփոխության ժամանակացույցի հետ միասին»,- իր ուղերձում նշում է Օհանյանը: Նա շեշտում է՝ այս ամենը գիտակցելով, չի զղջում, որ հրաժարվել է իրեն առաջարկած բարձր պաշտոններից, քանի որ համոզված է՝ պետական համակարգում խնդիրներ լուծելու հնարավորությունն արդեն սպառվել էր։ «Իմ կյանքի այս որոշումը նույնպես կայացրել եմ ինքնուրույն, ապավինելով բարոյական բարձր արժեքներին։ Մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու, ամուր պետություն ունենալու ակնկալիքով, ես առաջնահերթորեն շեշտը դնում եմ քայքայված տնտեսության զարգացման վրա»,- շարունակում է պաշտպանության նախկին նախարարը:


Նա նաև ընդգծում է՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ բարձր է գնահատում իր շուրջը համախմբվող, իր քաղաքական հայացքները կիսող և ընդհանուր դաշինքով հանդես գալու առաջարկներ ներկայացնող բոլոր քաղաքական գործիչների և կազմակերպությունների ջանքերը: Պաշտպանության նախկին նախարարը նաև շեշտում է՝ լայն կոնսոլիդացիայի դեպքում արդյունքի կհասնեն:


«Նրանցից յուրաքանչյուրի խոսքը, մտահոգությունը, ներդրումը կարևոր է լինելու: Միասին ենք ընտրելու պայքարի ուղին, ի նպաստ մեր ժողովրդի և նրա ապագայի: Անվերապահորեն իրավացի են այն քաղաքագետներն ու քաղաքական գործիչները, ովքեր կարծում են, որ միայն լայն կոնսոլիդացիայի դեպքում կունենանք ազգային համաձայնություն և կազմակերպված հայտ կներկայացնենք գալիք ընտրություններում: Հերիք է միայն խոսել համակարգային փոփոխությունների մասին, բայց կոնկրետ ոչինչ չառաջարկել: Պետք է մարդկանց ցույց տալ, թե ինչը ինչով է փոխարինվելու, և ինչպես է կյանքը փոխվելու»,- հայտարարում է Սեյրան Օհանյանը:

Դիտվել է՝ 526

Մեկնաբանություններ