Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը ՀՀԿ խորհրդի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալու հայտարարությունը։ «Ես չեմ կարող դա ոչ մի կերպ մեկնաբանել»,- ասաց Վահե Հակոբյանը։ Հարցին, թե իր համար սպասելի՞ էր Հովիկ Աբրահամյանի որոշումը, մարզպետն արձագանքեց. «Որպես երիտասարդ կուսակցական՝ չեմ կարող նմանատիպ գնահատական տալ»։
Դիտարկմանը, թե տեղեկություններ կան, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն էլ է հետևելու Հովիկ Աբրահամյանի քայլին, Վահե Հակոբյանը պատասխանեց. «Չեմ կարծում»։ Նա նշեց, թե վստահ կարող է ասել, որ ոչ մի դեպքում ՀՀԿ-ն չի փլուզվի։ Վահե Հակոբյանն ասաց նաև, թե ընտրություններում կկարողանա ՀՀԿ-ի համար համապատասխան ձայներ ապահովել։
«Իմ խոսքին քաղաքացիները հավատում են»,- ասաց Վահե Հակոբյանը։