Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Արմեն Ամիրյանը՝ հանրապետական դառնալու մասին

Արմեն Ամիրյանը՝ հանրապետական դառնալու մասին
27.01.2017 | 00:22

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը չմեկնաբանեց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ն լքելու հայտարարությունը, ասելով, որ ինքը չէ, որ պետք է խոսի այդ մասին:

Հարցին, թե ինչու ինքը որոշեց հենց այս փուլում դառնալ ՀՀԿ անդամ, Արմեն Ամիրյանը պատասխանեց. «Ես պիտի կրեմ քաղաքական պատասխանատվություն ու թիմի պատասխանատվություն: Մշակույթի խնդիրներն այնքան շատ էին, որ չկար ժամանակ մտածելու քաղաքական խնդիրների մասին»: Դիտարկմանը, թե նախարար լինելու առաջին օրերին հայտարարել էր, որ չի անդամակցի ՀՀԿ-ին, ի՞նչը ստիպեց փոխել դիրքորոշումը, նախարարը պատասխանեց. «Կյանքը փոփոխական է. երբեք մի ասա երբեք»:

Դիտվել է՝ 696

Մեկնաբանություններ