ԱԺ պատգամավոր, «ՍԱՍ Գրուպ»-ի նախագահ Արտակ Սարգսյանը տարօրինակ չի համարում իրեն պատկանող սուպերմարկետների ցանցում հարկային ստուգումները։ ՀՀԿ ԳՄ նիստից առաջ, պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպես է մեկնաբանում իր խանութներում իրականացվող ստուգումները, նա ասաց. «Միշտ էլ ստուգումներ լինում են, էդ ե՞րբ չեն ստուգել որ»։