Հայաստանն ունի բավականին ինտենսիվ ռազմական փոխգործակցության ծրագիր ԱՄՆ-ի հետ՝ լրագրողները հետ հանդիպմանն ասաց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «ԱՄՆ-ի հետ մենք ունենք շատ ինտենսիվ երկխոսություն, որը, հուսով եմ, վերկուսակցական է: Անկախ ինչ արդյունք է գրանցվել ԱՄՆ նախագահական ընտրություններում, մենք հույս ունենք, որ Պենտագոնը կշարունակի հետաքրքրություն դրսևորել մեր փոխգործակցության ծրագրի նկատմամբ»,- ասաց նախարարը:
Նրա խոսքով՝ այսօր Հայոց բանակի 25-ամյակի առիթով Հայաստան է ժամանելու Կանզասի նահանգի Ազգային գվարդիայի հրամանատարը: