Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

Իշխանափոխության հասնելը հաց ու ջրի պես անհրաժեշտ է Վարդան Օսկանյանին

Իշխանափոխության հասնելը հաց ու ջրի պես անհրաժեշտ է Վարդան Օսկանյանին
28.01.2017 | 01:35

ՀՀԿ խորհրդի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշել էր. «Մեզ ոչինչ չի խանգարի, եթե ընդամենը մի քանի օրով հետաձգենք ընտրությունները»: «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը հակառակ կարծիքին է: «Միանշանակ, իրավական խնդիր կա: Մեծամասնությունն ինչ որոշի, մեզ համար ընդունելի կլինի, բայց եկեք իրար չխաբենք, նույնիսկ ամենապարզագույն հարցում իշխանությունները ճիշտ որոշում չեն կարողանում կայացնել»՝ լրագրողների հետ զրույցում ասաց Վարդան Օսկանյանը՝ հավելելով, որ պատերազմի օրը պետք չէ ընտրություն անցկացնել, բացի դրանից՝ ապրիլի 2-ին ընտրությունների անցկացումը Սահմանադրության խախտում է:


Հարցին` ճշտվե՞ց, Սեյրան Օհանյա՞նն է ղեկավարելու դաշինքը, Օսկանյանը պատասխանեց. «Երբ որ պաշտոնապես հստակեցվի` առաջինը դուք կիմանաք»:
Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի հետ համագործակցությանը՝ Օսկանյանը տեղեկացրեց, որ անձամբ չի հանդիպել քաղաքականություն վերադարձած Գագիկ Ծառուկյանի հետ, մշտապես կողմ են եղել տարբեր ուժերի հետ համագործակցությանը՝ բացի իշխող կուսակցությունից: «Մենք ընտրություններով պետք է հասնենք իշխանափոխության: Իշխանափոխության հասնելը հաց ու ջրի պես անհրաժեշտ է»,- ընդգծեց Վարդան Օսկանյանը:

Դիտվել է՝ 873

Մեկնաբանություններ