Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

«Համախմբումը» ֆինանսական խնդիրներ չունի

«Համախմբումը» ֆինանսական խնդիրներ չունի
01.02.2017 | 17:49

«Համախմբում» կուսակցության մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանը հերքում է լուրը, թե Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցությունը լուրջ ֆինանսական խնդիրներ ունի: «Կեղծ և սուտ լուրեր տարածելու հարցում մասնագիտացած և հայտնի հասցեից կառավարվող թերթերից մեկը գրել էր, թե, իբր, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը ֆինանսական խնդիրներ ունի, և փակում է կուսակցական գրասենյակները։

Իրականությունը ճիշտ հակառակն է, այսինքն՝ թերթը հերթական անգամ ստում է։ Մեր կուսակցությունը, որը հիմնադրման օրվանից անընդհատ կառույցներ է ստեղծել մարզերում և Երևանի վարչական շրջաններում, այս փուլում էլ ավելի ինտենսիվ ձևով է ընդլայնում իր կառույցների աշխարհագրությունը։ Եթե օրական երկու-երեք կառույց ստեղծելը համարվում է փակվել, ապա դա արդեն այլ մեկնաբանության տեղիք է տալիս։


Հ.Գ. Ի դեպ, երեկ մեր հերթական կառույցներից մեկի «փակումն» էր Շիրակի մարզի Ախուրյան համայնքում։ Իսկ դրանից երկու օր առաջ «փակվեց» ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության Արաբկիրի տարածքային կառույցը։ Շեշտենք, որ միայն այդ երկու կառույցների հիմնադրման արդյունքում ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությանն անդամագրվել է ավելի քան 700 մարդ»,- Facebook-ի իր էջում գրել է Արեգնազ Մանուկյանը:

Դիտվել է՝ 1559

Մեկնաբանություններ