Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

Նախընտրական խորհրդարան

Նախընտրական խորհրդարան
07.02.2017 | 00:52

Երեկ մեկնարկած ԱԺ քառօրյայում գրեթե բոլոր քաղաքական ուժերը խոր անորոշության մեջ էին։ Փորձում էին խուսափել լրագրողների հարցերից կամ էլ լղոզված պատասխաններ էին տալիս։ Այս առումով, բավական ինքնատիպ էր ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, որը հայտարարեց, թե ոչ մի հարցի չի պատասխանում, նույնիսկ եթե հարցնեն, թե այսօր ինչ եղանակ է։


ՀՀԿ-ում «հստակ» կեցվածք ունեին միայն նրանք, որոնց ասված էր, որ հաջորդ խորհրդարանում այլևս չեն լինելու (խոսքը ՀՀԿ-ի ավագների մասին է` Համլետ Հարությունյան, Վազգեն Կարախանյան, Ռազմիկ Զոհրաբյան)։ Ի դեպ, ավագների «դասին» է պատկանում նաև Գալուստ Սահակյանը, տեսնես նրան ՀՀԿ-ում համարո՞ւմ են եռանդով լի երիտասարդ։ Ի միջի այլոց ԱԺ նիստից բացակայում էր Հովիկ Աբրահամյանի` ՀՀԿ-ն լքած զարմուհին, իսկ օրվա երկրորդ կեսին նիստն անցնում էր գրեթե դատարկ դահլիճում։
ՈՒշագրավ իրարանցման մեջ էին այն ՀՀԿ-ական գործարարները, որոնց ՀՀԿ-ն մտադիր է ռեյտինգային ընտրակարգով առաջադրել։ Շատերը ճիգեր են գործադրում, որ ներգրավվեն համամասնական ցուցակում, քանի որ ռեյտինգայինը, բառի բուն իմաստով, բավական թանկ է նստելու նրանց վրա։ Ասում են, որ ՀՀԿ վերնախավը, որպեսզի կտրուկ «ոչ» չասի որոշ գործարարների, առաջարկում է գնալ ռեյտինգային ընտրությունների։ Հա՛մ կուսակցությանը ձայն կբերեն, հա՛մ էլ շատ գումարներ «թափելու» դեպքում կընտրվեն։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2176

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ