«Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին պետք է վերահսկվեր ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից, սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է։ Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել լծակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այդ խաղաքարտի կորուստը լուրջ հարված կլինի»,- գրում է բրիտանական The Telegraph-ը:                
 

«Էլեկտրիկ Երևանի» 3 ակտիվիստ՝ «Ազատ դեմոկրատների» ռեյտինգային ցուցակում

«Էլեկտրիկ Երևանի» 3 ակտիվիստ՝ «Ազատ դեմոկրատների» ռեյտինգային ցուցակում
07.02.2017 | 21:37

«Ազատ դեմոկրատների» ռեյտինգային ցուցակով խորհրդարանական ընտրություններին կառաջադրվեն «Էլեկտրիկ Երևանի» ակտիվիստներ Վաղինակ Շուշանյանը, Նարեկ Այվազյանը և Հմայակ Մկրտչյանը՝ ասել է կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը։ «Մեր ցուցակներում ավագ և փորձառու գործընկերներից բացի՝ կան շատ երիտասարդներ, որոնք քաղաքական դաշտը շատ լավ են պատկերացնում։ Ընդգծված ցայտուն մոտեցումներ ունեն մեր տեսլականների հետ կապված։ Ընդհանուր առմամաբ՝ «Ազատ դեմոկրատների» ցուցակում առնվազն 25 երիտասարդ կընդգրկվի», - նշեց պատգամավորը։


Քոքոբելյանի համոզմամբ՝ երիտասարդները թարմություն են բերում քաղաքական դաշտ, ուստի պատգամավորն ընդգծեց, որ ռեյտինգային ցուցակներից բացի որոշ երիտասարդներ կընդգրկվեն համամասնական ցուցակներում։
«Երիտասարդներն անպայման ընդգրկվելու են նաև համամասնական ցուցակներում։ Նրանց մի մասը պետք է մեզ հետ գա խորհրդարան։ Սա լիովին նոր շունչ կհաղորդի մեր խորհրդարանին։ Մենք կոչված ենք հենց այսպիսի քաղաքական շունչ հաղորդել, այլապես ազատ դեմոկրատներ չէինք կոչվի», - ասաց նա։


Պատգամավորը վստահություն հայտնեց, որ նույն ընտրատեղամասերում առաջադրված երիտասարդներն ավելի շատ ձայներ կհավաքեն, քան առաջադրված հնաբնակները։ «ՀՀ քաղաքան դաշտի լճացման հիմնական պատճառն այն է, որ մեծերը չեն թողնում երիտասարդներին առաջ գնալ, իսկ եթե երիտասարդները շատ ներգրավված լինեն քաղաքականության մեջ, լճացման նման աստիճան չէինք ունենա», - եզրափակեց Խ. Քոքոբելյանը։

Դիտվել է՝ 1344

Մեկնաբանություններ