Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

Թևան Պողոսյանի SOS-երը

Թևան Պողոսյանի SOS-երը
07.02.2017 | 21:38

ԱԺ-ում հայտարարությունների ժամին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը խոսեց Հայաստանի և ժողովրդավարության մասին՝ շեշտելով, որ ՀՀ հանրությանը և ողջ քաղաքական դաշտին վտանգի զանգ է հնչեցնում, որ Հայաստանն արագ հետքայլեր է անում ժողովրդավարությունից։


«Սա SOS ազդանշան է, որ մեր հավաքական ընկալումը, կարծես, չի էլ ֆիքսում ամենօրյա նահանջը, ու լրջորեն չի էլ կենտրոնանում, թե ինչ մահացու վտանգ ենք կախում մեր զարգացման ճանապարհին։ SOS՝ մենք չտեսնելու ենք տալիս բոլոր միջազգային ժողովրդավարական ռեյտինգներում մեր հետընթացը։ SOS՝ մեր երկրի քաղաքական լիդերները այլևս շատ զուսպ են ժողովրդավարություն բառն անգամ օգտագործելուց։ SOS՝ «քաղաքական տղայությունը» նորից տիրապետող է դառնում։ SOS՝ մենք մոռացել ենք, թե մեր ինչին է պետք ժողովրդավարությունը, մենք մոռացել ենք, թե ինչ վտանգ ենք հասունացնում անգամ ազգային անվտանգության հարթությունում», - հայտարարեց Թ. Պողոսյանը։
Նա նշեց՝ շատ լավ է հասկանում, որ այսօրվա իրողությունները, հացի ու ապրելու այսօրվա խնդիրները բավականին լավ թմրեցուցիչներ են այս հարցում։


«Ես հասկանում եմ, որ մեզ հասնող ռուսական քաղաքական ուղերձներում այս բառը տեղ չունի պարզապես, իսկ ԱՄՆ նախագահն իր ինագուրացիոն ելույթում ուղղակի ոչ մի անգամ կարող է չհիշատակել այն։ Նրանք կարող են, մենք՝ ոչ։ Մի՞թե դժվար է սա պատկերացնել։ Նրանք իրավունք ունեն, մեզ չի ներվի», - ասաց «Ժառանգության» խմբակցության պատգամավորը։
Նրա խոսքով՝ հասարակության բոլոր շերտերը պարտավոր չեն քաջատեղյակ լինել կյանքն առաջ տանող հիմնարար, բայց անտեսանելի արժեքային շերտերից, բայց էլիտան՝ պարտավոր է։


«Սիրելի քաղաքական գործիչներ, իմ այս հայտարարությունը մի բանի մասին է միայն. ժողովրդավարությունը սոսկ հավատամք ու արժեհամակարգ չէ մեզ համար, ժողովրդավարությունը նաև անվտանգության կարևոր բաղադրիչ է Հայաստանի համար։ Տարբեր հոսանքների ազդեցության տակ սա մոռանալը նշանակում է վտանգել մեր ու մեր երեխաների ապագան։ Սա հորդոր չէ, սա հիշելը իմ խնդրանքն է բոլորին», - ընդգծեց նա։

Դիտվել է՝ 967

Մեկնաբանություններ